Լիտվայի նախագահի տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին (տեսանյութ)
Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին: Այս մասին տեղեկացնում է Լիտվայում Հայաստանի դեսպանությունը:
«Հուլիսի 3-ին Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսիեդիենեն նվերներ է ուղարկել COVID19-ը ախտորոշմամբ հայ երեխաներին: Նա նաև շնորհակալություն է հայտնել լիտվացի բժիշկներին և փորձագետներին, որոնք ներկայումս գտնվում են Հայաստանում, COVID-19-ի դեմ պայքարում դրսեւորած նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար»,- նշված է դեսպանատան հայտարարությունում: