Սիրիայում հուլիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Դամասկոսի շրջանից իր թեկնածությունն է առաջադրել Նորա Արիսյանը։ Այս մասին գրում է «Գանձասարը»։ Նորա Արիսյանն ընտրապայքարին կմասնակցի «Ռայաթ աշշամ» (Շամի դրոշը) եռանդամ խմբով։
Նորա Արիսյանը խորհրդարանի անդամ էր և ստանձնել էր Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնաժողովի նախագահությունը։