Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 4-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 27900 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 477 (+8) դեպք, մահվան ևս 157 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11331 անձ: Ապաքինվել է 15935 անձ: