Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 706 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 5-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 28606 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 484 (+7) դեպք, մահվան ևս 158 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11824 անձ: Ապաքինվել է 16140 անձ: