Իրանը բողոք է ներկայացրել Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի
Իրանը Միրջազգային դատարանում բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ համավարակի շրջանում Իրանի վրա պատժամիջոցների ազդեցության պատճառով: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով երկրի փոխնախագահին:
Պաշտոնական Թեհրանը Միացյալ Նահանգներին մեղադրել է տնտեսական ահաբեկչության , ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների և դեղորայքի ներմուծմանը խոչընդոտելու մեջ: