Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 330 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 6-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 28936 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 491 (+7) դեպք, մահվան ևս 159 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11984 անձ: Ապաքինվել է 16302 անձ: