Եվրոպական միությունը մտադիր է միջոցառումներ ձեռնարկել՝ խստացնելու համար ամերիկյան ընկերությունների, այդ թվում Google-ի, Amazon-ի և Facebook-ի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետ Վեստագերը:
Մասնավորապես, ԵՄ-ում ցանկանում են ապահովել ամերիկյան ընկերությունների կողմից հակամենաշնորհային օրենսդրության նորմերի կատարումը և բոլոր հարկերի վճարումը:
Պաշտոնյան նաև նշել է մրցակցության մասին օրենքների կատարման և հակամենաշնորհային ոլորտում նոր նորմեր մշակելու անհրաժեշտության մասին:
«Ընկերությունները պետք է պատասխանատվություն կրեն իրենց ցանցային ռեսուրսներում արգելված նյութեր հրապարակելու համար», - ընդգծել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: