Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչները հերքել են Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռային գնդակողծման մասին տեղեկությունները: Այս մասին հաղորդվել է Twitter-ում հանրապետության ուժային կառույցների մամուլի ծառայության էջում, փոխանցում է ТАСС-ը:
«Մի քանի ԶԼՄ-ներ հայտնել են Բաղդադի միջազգային օդանավակայանի տերմինալի մոտակայքում «Կատյուշա» հրթիռի ընկնելու մասին: Մենք ամբողջությամբ հերքում ենք այս լուրը, Բաղդադի օպերատիվ հրամանատարությունը չի զեկուցել որևէ հրթիռի արձակման մասին մինչև 00:50-ը: Մենք կոչ ենք անում լրատվամիջոցներին ավելի ճշգրիտ լինել և տեղեկատվություն վերցնել ուժային կառույցների մամուլի ծառայությունից»,- նշվում է հայտարարության:
Հունիսի 5-ին գիշերը Al Arabiya հեռուստաալիքը և մի շարք այլ արաբական լրատվամիջոցներ հաղորդել էին Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծության մասին: Նշվում էր, որ զինամթերքը չի պայթել: Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածը հասցվել էր օդանավակայանի այն հատվածի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը: