Ոստիկանության շտաբի նոր պետ է նշանակվել Արմեն Մկրտչյանը
Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Արմեն Մկրտչյանը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Նշենք, որ Արմեն Մկրտչյանը շտաբի պետի տեղակալն է եղել։
Երեկ ոստիկանության շտաբի պետն ազատվել է շտաբի պետի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։