ՌԴ նախագահ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ իրավիճակը՝ նշելով, որ դա Թուրքիայի ներքին գործն է, սակայն հույս ունի, որ թուրքական իշխանությունները հաշվի կառնեն այս սրբավայրի նշանակությունը: Նա նշել է, որ այն մզկիթի վերածելու որոշման ժամանակ պետք է հաշվի առնել տաճարի կարգավիճակը՝ որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ շատ զբոսաշրջիկների, այդ թվում ռուսաստանցիների համար տաճարը նշանակություն ունի որպես հոգևոր արժեք: