91 տարեկանում մահացել է իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեն. տեղեկացնում է Euronews.com-ը:
Մարիկոնեն մահացել է երկուշաբթի առավոտյան Հռոմի հիվանդանոցներից մեկում՝ ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքի պատճառով։ Մարիկոնեն 500-ից ավելի ֆիլմերի համար երաժշտություն է գրել։
Կոմպոզիտորի առավել հայտնի ստեղծագործությունները «Կնքահայրը», «Մի անգամ, Ամերիկայում», «Պրոֆեսիոնալը», «Լավը, վատն ու տգեղը», «Առաքելություն» և շատ այլ ֆիլմերի սաունդթրեքերն են։