Քիչ առաջ Սպիտակ Տան մամուլի խոսնակը հայտարարեց, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, փոխանցում է News.am-ը։
«Այդքան շատ խուսափվող տերմինը (միտումնավոր, կամ պատահաբար) արտաբերվեց Սպիտակ Տան պաշտոնական շուրթերից:
Դիտեք 15:00 րոպեն»,– գրել է նա:
Նշենք, որ Սպիտան Տան մամուլի խոսնակ Քայլի Մքենանին լրագրողների հետ հանդիպմանն ասել է.
«Թվում է՝ ըմբռնման և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը, որը հարգանքի տուրք է մարդկության դեմ գործած բոլոր հանցանքների, այդ թվում՝ ստրկության զոհերին, ենթարկվում է վանդալիզմի»։