Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 349 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 7-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 29285 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 503 (+12) դեպք, մահվան ևս 164 (+5) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11711 անձ: Ապաքինվել է 16907 անձ: