Մեծ Բրիտանիան առաջին պատժամիջոցներն է կիրառել ռուսաստանցիների դեմ սեփական «Մագնիտսկու ակտի» շրջանակներում: Սև ցուցակում հայտնվել են նրանք, ում Լոնդոնը մասնակից է համարում մարդու իրավունքների ոտնահարմանը: Այժմ նրանց արգելվելու է մուտք գործել երկիր, և նրանց ակտիվներն այնտեղ սառեցվելու են, հայտնում է Forbes-ը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է մի շարք երկրների քաղաքացիների, այդ թվում նաև Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցների մասին՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար: Սահմանափակումները մտցվել են այսպես կոչված «Մագնիտսկու օրենքի» բրիտանական վարկածի շրջանակներում, որն ընդունվել էր ԱՄՆ-ում 2012 թվականին: Այն անվանվել է Hermitage Capital ներդրումային հիմնադրամի աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու անունով, ով մահացել է 2009-ին՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում:
Պատժամիջոցներն անմիջապես ուժի մեջ են մտնում: Պատժամիջոցների տակ հայտնվածներին արգելվելու է մուտք գործել Մեծ Բրիտանիա, իսկ նրանց ակտիվները երկրում սառեցվելու են: «Մագնիտսկու օրենքը» տարածվում է ոչ միայն ռուսների, այլև այլ երկրների քաղաքացիների վրա: Այդպես, ցանկում ներառվել են Սաուդյան Արաբիայի այն քաղաքացիները, ում Լոնդոնը ներգրավված է համարում սաուդցի լրագրող Ջամալ Հաշագջիի սպանությանը։
Բացի այդ, ցանկում ներառված են Հյուսիսային Կորեայի պետական անվտանգության նախարարությունը և սոցիալական ապահովության նախարարությունը: