ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը հանդես է գալու համերգով Մոսկվայում գտնվող «Լուժինիկ» սպորտային համալիրների ավտոկայանատեղիում: Ինչպես հայտնում է «Lenta.ru»-ն, հանդիսատեսները համերգը մեքենաների մեջ նստած են վայելելու:
Նշվում է, որ երգիչը համերգին մասնակցելու է Live & Drive նախագծի շրջանակներում: Այն ամառային միջոցառումների շարք է, որի ընթացքում բեմում կանգնած արտիստները ելույթ են ունենալու մեքենաներում գտնվող հանդիսատեսի համար։
Ագուտինի համերգը տեղի է ունենալու հուլիսի 10-ին «Լուժինիկ» մարզահամալիրի տարածքում։