Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) նահանգը համարվում է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելմանն ուղղված կանոններն ամենաշատ ոտնահարող նահանգներից մեկը։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ վարակվածների թվի շատ բարձր ցուցանիշի պատճառով Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ Գազիանթեփ նահանգում հատուկ միջոցառումներ են իրականացվելու։
Մասնավորապես որոշում է կայացվել, որ նահանգում բոլոր հարսանեկան արարողություններն ամբողջովին անցնելու են իրավապահ մարմինների մասնակցությամբ և ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո։
Այդ նպատակով առանձնացվել է ոստիկանական հատուկ խումբ՝ 229 հոգուց բաղկացած, որոնք հարսանիքների ընթացքում կհետևեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը։