Ելիսեյան պալատից հատնել են Ֆրանսիայում կառավարության նոր կազմ ձևավորելու մասին, հայտնում է France24-ը:
Ընդհանուր առմամբ՝ նոր վարչապետ Ժան Կաստեքսի ղեկավարած կաբինետում կա 16 նախարար և 14 փոխնախարար:
Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Ֆլորենս Փարլին պահպանել են իրենց պաշտոնները նոր կաբինետում: Կառավարությունում է մնում նաև էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լե Մեր: Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնն անցել է Ժերալդ Դարմանենին:
Ջուլիան Ասանժի փաստաբան Էրիկ Դուպոն-Մորետտին, որը նույնպես հայտնի է բազմաթիվ դատավարություններում իր հաղթանակներով, ղեկավարել է Արդարադատության նախարարությունը:
Նշենք, որ Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ հաղթել էր Հավրի քաղաքապետի ընտրություններում: