Վրաստանը պատրաստ է Հայաստանին ցուցաբերել այն օգնությունը, որն անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին այսօր ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեն, փոխանցում է News Georgia-ն:
Ըստ նրա՝ վրացական կողմն աջակցություն կցուցաբերի` կախված այն կարիքներից, որոնք կնշի հայկական կողմը:
«Վրացական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել հարևան երկրին»,- ասել է Թիկարաձեն: