Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 8-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 29820 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 521 (+18) դեպք, մահվան ևս 164 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11708 անձ: Ապաքինվել է 17427 անձ: