Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցին ի պատասխան հայտնել է Սպիտակ տունը, անդրադառնալով մամուլի խոսնակ Քեյլի Մըքենանի հնչեցրած «Հայոց ցեղասպանություն» արտահայտությանը:
Սպիտակ տունը հայտնել է, որ վարչակազմի քաղաքականությունն այս հարցում փոփոխության չի ենթարկվել՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռն»-ը պատմական ոճրագծություն և ողբերգություն է, և ԱՄՆ-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին:
Հուլիսի 6-ին Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքենանը հայտարարել էր. «Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»,- նշել էր Մըքենանը: