Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ Հայաստան-Թուրքմենստան բարեկամական խումբը այսուհետ կղեկավարի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը: Մինչ այդ, խորհրդարանական համագործակցության այս բարեկամական խումբը ղեկավարում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարազդատ Կարապետյանը դադարել է ղեկավարել նաև Հայաստան-Իրան բարեկամական խումբը: Այդ խմբի ղեկավարումը ստանձնել է Մխիթար Հայրապետյանը:
Բացի այդ, Հայաստան-Իրան բարեկամական խմբում «Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանդանյանին կփոխարինի նույն խմբակցությունից Երջանիկ Հակոբյանը, հայտնում է NEWS.am-ը: