Ամերիկացի ռեփ-կատարող Քանյե Ուեսթը պատրաստվում է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: Այդ մասին նա հայտարարել է հուլիսի 8-ին Forbes հանդեսում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես իմ թեկնածությունը որպես հանրապետական կառաջադրեի այն դեպքում, եթե չլիներ Թրամփը: Եթե Թրամփն ընտրարշավում Է, ապա ես կմասնակցեմ որպես անկախ թեկնածու»,-հայտարարել է Ուեսթը: Նա նշել է, որ այլևս չի աջակցում Սպիտակ տան ներկայիս ղեկավարին, չնայած նրա կողմնակիցն Է եղել վերջին տարիներին:
Ուեսթը հերքել է այն լուրերը, որ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարությունը նոր God՚s Country ալբոմի թողարկման գովազդային արշավի մաս է: Խոսելով արտաքին քաղաքականության ուղեգծի մասին՝ Ուեսթը նշել Է, որ ինքը «դեռ չի ձևակերպել այն», բայց մտադիր Է «պաշտպանել Ամերիկան»: Նա նաև հայտարարել Է, որ «սիրում Է Չինաստանը», իսկ կորոնավիրուսի համավարակը «չինացի ժողովրդի մեղքը չԷ»: