Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վատ ազդանշան է հաղորդում այլ երկրներին՝ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալով, փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
«ԱՄՆ-ի՝ ԱՀԿ-ից դուրս գալը սխալ պահին սխալ ազդանշան է: COVID-19- ը մեր ժամանակի առաջին գլոբալ ճգնաժամն է, և այն հաղթահարելու համար մեզ պետք է գլոբալ համագործակցություն, և ոչ թե առանձին երկրների ջանքեր», - ասել է Մաասը:
Հուլիսի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին իրազեկել է 2021 թվականի հուլիսի 6-ից ԱՀԿ-ից դուրս գալու մասին: