Թեհրանը մերժել է Ուկրաինայի առաջարկը 2020 թվականի հունվարին ուկրաինական Boeing 737-ի ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տալու մասին: Rosbalt.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը:
Վերջինս հավելել է, որ Կիևը հույս ունի շարունակել բանակցությունները և ընդգծել է, որ դեռ վաղ է խոսել որոշակի գումարների մասին: Ենինի խոսքով՝ ներկա պահին ամեն ինչ կախված է իրանական կողմի քաղաքական կամքից:
Իրանի իշխանություններն ավելի վաղ հրաժարվել էին Ուկրաինա ուղարկել խոցված օդանավի «սև արկղերը»: Դրանք որոշվել էր ուղարկել Ֆրանսիա: