Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին՝ COVID-19-ի դեմ արդյունավետ պայքար մղելու համար։ Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վորլուծական կենտրոնը:
13 400$ գումարը հավաքվել էր անցյալ տարվա հունիսի 2-ին Գլենդելում Սփյուռքի Միասնության Հարթակի և Գեոպոլիտիկ ակումբի ջանքերով, որպեսզի Ախալցխայում երեիտասարդների համար Մարզամշակութային կենտրոն ստեղծվեր ։
«Ցավոք, հանգանակված գումարը բավարար չէր Ախալցխայի կենտրոնական մասերում տարածք կամ շինություն ձեռք բերելու համար և որոշում էր կայացվել վարձակալել տարածք և ձեռք բերել տրենաժորներ»,- նշված է նյութում։
Հաշվի առնելով համաճարակի դեմ Հայաստանի հանրապետության պայքարը՝ Ջավախքից Սամցխե-Ջավախքի Մեդիա Վորլուծական կենտրոնը, որը մասնակցել էր տվյալ դրամահավաքին, առաջարկել է ԱՄՆ-ի ՍՄՀ-ին գումարը այս փուլում ամբողջությամբ փոխանցել Հայաստանի առողջապահական համակարգին։
Օրեր անց առաջարկը քվեարկության է դրվել և գումարը փոխանցվել Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։
«Անցյալ տարի թելեթոն դրամահավաքը կազմակերպած կազմակերպությունները փաստում են, որ իրենց կողմից նախատեսված ծրագիրը չի մոռացվի և ապագայում ամեն ջանք գործադրվելու է՝ Վրաստանի իշխանությունների հետ լեզու գտնելով և Հայաստանի օգնությամբ այն կյանքի կոչելու համար»,- տեղեկացնում է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վորլուծական կենտրոնը: