Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 526 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 9-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 30346 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 535 (+14) դեպք, մահվան ևս 170 (+6) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11641 անձ: Ապաքինվել է 18000 անձ: