ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն այսօր զորացրվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն։
Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին և զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։
Ի գիտություն - Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետև ապրում են մեկ ընտանիքի կանոնով»,- գրել է Փաշինյանը:
Վարչապետն իր գրառումից որոշ ժամանակ անց նաև լուսանկար է հրապարակել ընտանիքի հետ միասին: