Սամարայի շրջանի առողջապահության նախարար է նշանակվել Արմեն Բենյանը՝ Սամարայում 2018-ի աշխարհի ֆուտբոլի առաջնության և Վ.Դ.Սերեդավինի անվ. կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկը, փոխանցում է News.am-ը:
«Արմեն Բենյանը պանդեմիայի այս ծանր շրջանում դրսևորել է իրեն որպես մարդ բառի բոլոր իմաստներով, որպես փորձառու կառավարիչ, կազմակերպիչ, կոլեկտիվի ոգեշնչող: Նրա գործողությունների շնորհիվ ենք կարողանում հաղթահարել հիվանդությունները»,-ասել է շրջանի ղեկավար Դմիտրի Ազարովը: