Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 557 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 30903 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 546 (+11) դեպք, մահվան ևս 177 (+7) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11471 անձ: Ապաքինվել է 18709 անձ: