ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տալիս ամերիկացի ռեփ-կատարող Քանիե Ուեսթի՝ երկրի բարձրագույն պետական պաշտոնի հավակնելու որոշումը, բայց կարծում է, որ ի վերջո երգիչը կպաշտպանի հանրապետականներին: Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում:
«Ինձ դուր է գալիս, որ նրա ձայնը կլսվի, բայց նա միշտ կլինի մեր կողմից»,- նշել է Թրամփը՝ մեկնաբանելով նախագահական մրցարշավին մասնակցելու Ուեսթի պլանները: «Նա շատ լավ տղա է, մենք նրա հետ հիանալի լեզու ենք գտնում: Կարծում եմ, ի վերջո նա կպաշտպանի մեզ», - հավաստիացրել է պետության ղեկավարը: Թրամփն ընդգծել է, որ «անհրաժեշտ է կանգնեցնել արմատականներին ձախերի թվից»:
Ուեսթը հուլիսի 4-ին Twitter-ում գրել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի պամար: Հուլիսի 8-ին Forbes-ում հրապարակված հարցազրույցում կատարողը ճշտել է, որ պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին ընթացիկ տարում որպես անկախ թեկնածու: Ուեսթը նշել է, որ այլևս չի պաշտպանում Թրամփին, չնայած այն բանին, որ վերջին տարիներին եղել է նրա կողմնակիցը: