Իտալիան ժամանակավորապես արգելել է մուտքը 13 երկրից, որտեղ կորոնավիրուսի բարձր ցուցանիշներ են, հայտնում է ANSA գործակալությունը:
Իտալիայի առողջապահության նախարարության որոշման մեջ ասվում է, որ արգելվում է Իտալիա այն մարդկանց մուտքը՝ այդ թվում տարանցիկ, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Հայաստանում, Բոսինա և Հերցեգովինայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Մոլդովայում, Բրազիլիայում, Չիլիում, Պերուում, Բանգլադեշում, Բահրեյնում, Օմանում, Քուվեյթում, Պանամայում և Դոնմինիկյան Հանրապետությունում:
«Մենք չենք կարող անփութորեն վերաբերվել վերջին ամիսներին իտալացիների կողմից արված զոհաբերություններին, ուստի մենք գործելու ենք հնարավորինս զգուշավոր», - ասել է երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան: