Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարությանը որոշմանը։
«Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը կբարդացնի կյանքն այստեղ քրիստոնյաների և Եվրոպայում ապրող մահմեդականների համար: Սուրբ Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր: Նրա գմբեթը բավականաչափ մեծ էր բոլորի համար»,- գրել է Փայլանը: