Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անգամ չի մտածում Չինաստանի հետ ԱՄՆ առևտրի համաձայնագրի հաջորդ հնարավոր փուլի մասին:
«Ես հիմա չեմ մտածում այդ մասին: Չինաստանի հետ հարաբերությունները լուրջ վնասվել են: Նրանք կարող էին դադարեցնել վարակը, բայց չդադարեցրեցին ... Անկեղծ ասած, ես այլ բաների շուրջ պետք է մտածեմ», - ասել է Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նշենք, որ ԱՄՆ-ը և Չինաստանը առևտրային համաձայնագրի առաջին մասը ստորագրել են հունվարի 15-ին: