Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 489 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 11-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 31392 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 559 (+13) դեպք, մահվան ևս 180 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11234 անձ: Ապաքինվել է 19419 անձ: