ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրսբերում չի ցանկանում: Այս մասին նա ասել է The Washington Post-ի և Fox-ի թղթակից, ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի աշխատակից Մարկ Թիսենին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ, ես չեմ ցանկանում դուրս գալ, սակայն ցանկանում եմ, որ մյուս երկրները վճարեն իրենց արդար մասնաբաժինը»,-ասել է Թրամփը:
Նա նաև պատմել է Ռուսաստանին հակազդելու համար ձեռնարկվող քայլերի մասին: Նման քայլերի թվում նա նշել է ՆԱՏՕ-ի ֆինանսավորումն ավելացենելու ջանքերը: Նա նաև նշել է, որ իր գործողությունների շնորհիվ ՆԱՏՕ-ի 8 երկրներ իրականացնում են իրենց պարտավորությունները՝ պաշտպանական կարիքների համար ծախսելով ՀՆԱ առնվազն 2 տոկոսը: Սակայն նրա խոսքով՝ դա շատ քիչ է:
Թրամփը կրկին հաստատել է Գերմանիայից ամերիկացի զինվորականների մի մասի դուրսբերման և Լեհաստան տեղափոխման մտադրության մասին: