Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 577 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 12-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 31969 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 565 (+6) դեպք, մահվան ևս 182 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11589 անձ: Ապաքինվել է 19633 անձ: