Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը Վահրամ Պողոսյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ արցախցի կամավորականները պատրաստ են Տավուշի խրամատներում «թև ու թիկունք» դառնալ:
«Արցախից շարունակում ենք ուշի-ուշով հետևել ՀՀ պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին: Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները իրավիճակի թելադրանքով և պահանջով կրկին պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու», - գրել է Վահրամ Պողոսյանը։