Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 13-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 32151 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 573 (+8) դեպք, մահվան ևս 183 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11530 անձ: Ապաքինվել է 19865 անձ: