Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ հուլիսի 13-ին կանցկացվի ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:
«Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ին տեղի ունեցած զինված բախումների արդյունքում հայ- ադրբեջանական սահմանային իրավիճակի լարման կապակցությամբ ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ հուլիսի 13-ին կանցկացվի ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ», - ասվում է հաղորդագրության մեջ: