ArmLur.am-ը զրուցել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ:
Խմբագրության դիտարկմանը, որ պարտադիր ժամկետային զինծառայողների մեծ թվով ծնողներ ահազանգում են, որ չեն կարողանում կապ հաստատել իրենց երեխաների հետ և չգիտեն, թե ինչ վիճակում են իրենց երեխաները, Հակոբյանն ասել է. «Միակ կարող եմ հայտնել իրավիճակը վերահսկելի է, ամեն ինչ կառավարվում է, իսկ զինվորների ծնողներին հորդորում են հանգիստ լինեն, իրականացվող գործողություններում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող ներգրավված չէ»: