Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարը անհանգստություն է հայտնել «հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ», փոխանցում է news.am-ը:
«Շատ անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ: Երկու երկրների համար էլ կարևոր է զսպվածություն ցուցաբերել և ուղիղ կերպով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով օգտագործել հաղորդակցության բոլորի ուղիները»,- նշել է Քլաարն իր Twitter-ում: