Մոսկվան լուրջ անհանգստություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ և պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել իրավիճակի կայունացման համար, նշվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնում հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Ըստ ստացվող տեղեկատվության՝ ռազմական գործողությունները շարունակվում են: Օգտագործվում է հրետանի: Կան սպանվածներ և վիրավորներ: Մենք ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին»,- նշել են նախարարությունում։
«Հակամարտության կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը: Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարարությունը պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել իրավիճակը կայունացման համար»,- հավելել են նախարարությունում: