Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում ՀՀ Զինված ուժերի երեք զինծառայող է վիրավորվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Թեթև բեկորային վնասվածքներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Ստեփանյանը: