Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել վիճահարույց հարցերի լուծման համար ուժի կիրառումից:
Ղազախստանի հանրապետությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպով, որը հանգեցրել է մարդկային զոհերի։ Կոչ ենք անում մեր բարեկամական Ադրբեջանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը զսպվածություն դրսևորել և հրաժարվել ուժային միջոցների կիրառումից վիճահարույց հարցերի լուծման համար», - գրված է ԱԳՆ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է՝ Սպուտնիկ Արմենիան:
Ղազախստանը կարծում է, որ COVID-19 համավարակի և աշխարհում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին, առճակատման հետագա էսկալացիան կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։
«Խաղաղության և համաձայնության շուտափույթ ձեռքբերման հույս ենք հայտնում, նախևառաջ, երկկողմանի ձևաչափում։ Պատրաստ ենք ամեն կերպ միջազգային կազմակերպությունների` այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, ԱՓՎՄԽ-ի (Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների) շուրջ խորհրդակցության շրջանակում աջակցել հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրելու հարցում», - նշված է հաղորդագրության մեջ։