Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 339 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 14-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 32490 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 581 (+8) դեպք, մահվան ևս 184 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10996 անձ: Ապաքինվել է 20729 անձ: