Միջազգային հանրությունը պետք է հակազդի ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնմանը, նշված է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինի հայտարարության մեջ՝ նվիրված իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի ստորագրման տարելիցին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Միջազգային հանրությունը պետք է միասին հանդես գա Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգման կամ վերականգնման դեմ, պնդի, որ ԱՄՆ-ն վերադառնա ՀՀԳԾ-ն հարգելու ևկատարելու ուղուն»,- հայտարարել է Հուա Չունյինը:
Նա ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ն վերջին տարիներին վարում է միակողմանի գործողությունների քաղաքականություն, հեռանում իր միջազգային պարտավորություններից ևդուրս գալիս միջազգային պայմանագրերից:
«2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ ՀՀԳԾ-ից, դրանից բացի, սկսեց ամբողջ ուժով խոչընդոտել համաձայնագրի մյուս անդամների կողմից այն կատարելուն, ինչը հանգեցրեց Իրանի միջուկային հարցի շուրջ լարվածության մեծացման»,- հավելել է Հուա Չունյինը: