Հայկական զինված ուժերի հետ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և ադրբեջանական բանակի գնդապետ Իլգար Միրզաևը: Այս մասին Թովուզում մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիևը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, փոխանցում է News.am-ը:
«Այսօր առավոտյան մարտում զոհվել են Ադրբեջանի բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաևը»,- ասել է նա:
Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, Իլգար Միրզաևը՝ նույն կորպուսի հրետանու պետը:
Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին երկու մայորի, երկու ենթասպայի և մեկ զինծառայողի զոհվելու մասին: