Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Նիիդերլանդներ բարեկամության շրջանակի համանախագահ Ջոել Ֆորդևինդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Լավ է, որ ՄԱԿ-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը։ Դա կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմի։ Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ն կարող է միջնորդել և վերականգնել խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- գրել է պատգամավորը: