Հայկական Զինված ուժերը խոցել են Ադրբեջանի զինված ուժերի կրակի կառավարման համակարգ հանդիսացող անօդաչու թռչող սարք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ»,- գրել է Ստեփանյանը: