Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կանխել հակամարտության հետագա սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
«ՆԱՏՕ-ն անհանգստությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, որտեղ կիրառվում է ծանր տեխնիկա և կան զոհեր», - գրել է Ջեյմս Ապատուրայը:
Ապատուրայը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հետագա էսկալացիան կանխելու համար: